Տեր կանգնելով Արցախի մշակութային ժառանգությանը
Մնացել է 30 օր
Նպատակ: 5,456,684 AMD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Լույս գիտական, կրթական, մշակութային հիմնադրամ
1,550,000 AMD
⭐️ Ռոստելեկոմ Հայաստան
1,500,000 AMD
⭐️ «Մենք ենք մեր սարերը» համույթ
995,000 AMD
⭐️ Nare Simonyan’s birthday fundraiser
280,700 AMD
⭐️ ՝Edith Jerejyan and friends
100,000 AMD
Աջակիցներ
Meri Ghavalbabunts
ամիս առաջ⭐️ «Մենք ենք մեր սարերը» համույթ
ամիս առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Nare Simonyan’s birthday fundraiser
2 ամիս առաջ⭐️ Լույս գիտական, կրթական, մշակութային հիմնադրամ
2 ամիս առաջԲազմաթիվ դժվարություններից եւ արհավիրքներից հետո, հայտնվելով Մայր Հայաստանում, «Մենք ենք մեր սարերը» համույթն իր մեջ ուժ է գտել կայացնելու կարևորագույն որոշում՝ շարունակել իր գործունեությունը՝ պահպանելով արցախյան մշակութային առանցքային խորհրդանիշներից մեկը։
Այնուամենայնիվ, համույթը բախվում է լրջագույն խնդրի՝ ֆինանսների բացակայության։
Ծրագրի նպատակն է ապահովել համույթին անհրաժեշտ տեխնիկայով, ազգային տարազներով և նվազագույն ֆինանսական միջոցներով։ Ֆինանսական աջակցությունը նախատեսվում է մեկ տարվա կտրվածքով։ Սա անհրաժեշտ ժամանակամիջոց է, որպեսզի համույթը ոտքի կանգնի, ձեռք բերի ճանաչելիություն և կարողանա ինքնուրույն շարունակել կենսագործունեությունը ստեղծված նոր իրավիճակում։
Համույթի պահպանում և ճանաչելիություն՝ ի նպաստ արցախյան մշակույթային ժառանգության պահպանության և ի աջակցություն բռնի տեղահանված հայրենակիցների հայրենանվեր նախաձեռնության։
Համույթի վերագործարկմամբ մենք ապահովելու ենք ոչ միայն Արցախի մշակութի շարունակականությունը, այլեւ նպաստելու ենք արցախցիների՝ Մայր Հայաստանում մնալու որոշմանը և ստեղծելու ենք պայմաններ, մասնավորապես՝ աշխատատեղեր, որպեսզի խոչընդոտենք սոցիալական պայմաններից ելնելով արցախցիների արտագաղթին։
Համույթի վերագործարկումը հետապնդում է մի քանի նպատակներ.
Չհանձնվել մշակութային պայքարում
Արցախի գրեթե մեկամյա շրջափակման ընթացում արցախցիները մնալով միայնակ և լքված բոլորի կողմից, շարունակում էին իրենց պայքարը՝ մնալով կառչած իրենց պատմական հայրենիքին։ Այդ պայքարը նաև մշակույթի պահպաննության համար էր՝ հանուն մեր հայկական ինքնության։
Այսօր մեր բոլորիս խղճի և հավատամքի պարտքն է աջակցելու Մայր Հայաստանում ապաստանած, այստեղ ապրելու և արարելու պատրաստ արցախցիներին։
Այս նախաձեռնությամբ հնարավոր է դառնում Արցախի մշակութային ժառանգության պահպանությունը՝ համայն հայության ջանքերով։
Նախաձեռնությունը համույթի անդամներինն է, ովքեր վերակազմավորել են համույթը՝ որպես «Մենք ենք մեր սարերը» մշակութային ՀԿ։
Համույթը ստեղծվել է 2000 թ. Արցախի Հանրապետության կառավարության որոշմամբ։ Հիմնադրումից ի վեր իր ստեղծագործական համերգային ծրագով, որի մեջ ընդգրկվել են ոչ միայն արցախյան, այլեւ հայկական բոլոր գավառների ազգագրական, հայրենասիրական եւ ժողովրդական երգեր ու պարեր, հանդես է եկել Արցախի եւ Հայաստանի բոլոր շրջաններում եւ մարզերում, պաշտպանական գնդերում, Արցախի կառավարության եւ մշակույթի նախարարության կողմից կազմակերպած բոլոր տոնական միջոցառումներին, բազմաթիվ համահայկական փառատոներին՝ արժանանալով բազում պատվոգրերի եւ գովասանագրերի։
Ֆինանսական նվազագույն ծախսերի ապահովման դրամահավաքի, դոնորների հետ պայմանավորվածություններ ձեռք բերելու և համերգի կազմակրպման հարցերում աջակցությունը հանձն են առել արցախցի հասարակական գործիչներ Նարե Սիմոնյանը և Արեգա Հովսեփյանը։
Տեր կանգնելով Արցախի մշակութային ժառանգությանը
Մնացել է 30 օր
Նպատակ: 5,456,684 AMD
1
2
3
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ Լույս գիտական, կրթական, մշակութային հիմնադրամ
1,550,000 AMD
⭐️ Ռոստելեկոմ Հայաստան
1,500,000 AMD
⭐️ «Մենք ենք մեր սարերը» համույթ
995,000 AMD
⭐️ Nare Simonyan’s birthday fundraiser
280,700 AMD
⭐️ ՝Edith Jerejyan and friends
100,000 AMD
Աջակիցներ
Meri Ghavalbabunts
ամիս առաջ⭐️ «Մենք ենք մեր սարերը» համույթ
ամիս առաջԱնանուն աջակից
ամիս առաջ⭐️ Nare Simonyan’s birthday fundraiser
2 ամիս առաջ⭐️ Լույս գիտական, կրթական, մշակութային հիմնադրամ
2 ամիս առաջ