Նվաճենք բարձունքը կրթությամբ
Մնացել է 59 օր
Նպատակ: 1,630,000 AMD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ 10.30 ակումբ
90,000 AMD
⭐️ Gayane Melikyan
80,598 AMD
⭐️ Lori Sinanyan
60,000 AMD
⭐️ Lucineh Kassarjian
60,000 AMD
⭐️ Mariana Edilyan
50,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
13 օր առաջ⭐️ Lori Sinanyan
17 օր առաջ⭐️ Lucineh Kassarjian
17 օր առաջTigranuhi Grigoryan
ամիս առաջSilva Mesropyan
ամիս առաջԿրթության միջոցով փոխել հայրենիքի պաշտպանների կյանքի որակը և մեր երկրում նրանց արժանապատիվ ապագան:
Կատարի՛ր ամենաէական ներդրումը մեր հայրենիքի պաշտպանի կյանքում և հասարակության մեջ, քանզի կրթությունը կարևոր է, իսկ պատերազմի մասնակցի սխրանքն՝ անգին։
Հիմնադրամը տրամադրում է ոչ միայն ուսման կրթավճար բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատություններում սովորող պատերազմի մասնակիցներին մինչև ուսումնառության ավարտը, եթե վերջիններս ապահովում են․
այլ նաև կազմակերպում իրենց համար բազմաթիվ մշակութային, ճանաչողական և մասնագիտական կողմնորոշման միջոցառումներ պատերազմից հետո հասարակական կյանք ինտեգրելու համար։
2023-2024 ուստարում Հիմնադրամը ֆինանսավորում է ՀՀ տարբեր ԲՈՒՀ-երում սովորող շուրջ հարյուր շահառուի, ովքեր հաղթահարելով ֆիզիկական և հոգեբանական տարբեր խոչընդոտներ շարունակում են գնալ իրենց երազանքի հետևից և կերտել մեր հայրենիքի ապագան։
Նշված գումարը չի ներառում որևէ վարչական ծախս և ուղղակիորեն փոխանցվելու է համապատասխան ուսումնական հաստատություններ։
Արշավի բյուջեին կարող եք ծանոթանալ այստեղ։
«4090 Բարեգործական» հիմնադրամը ստեղծվել է արցախյան երրորդ պատերազմից հետո, և նպատակն է տրամադրել կրթության հնարավորություն 2016 և 2020 թթ. պատերազմների մասնակից այն քաջորդիներին, ովքեր, չնայած տարբեր խոչընդոտների, գնում են իրենց երազանքի հետևից՝ դառնալով հայրենիքի ապագայի կերտողները։
Այս պահին հիմնադրամն ունի ՀՀ բարձրագույն ուսումնական հաստատությունում սովորող շուրջ հարյուր (97) ուսանող-շահառու։ Հիմնադրամը չունի քաղաքական, կրոնական կամ արհեստակցական նպատակներ և չի հարում որևէ քաղաքական հոսանքի, մինչ օրս ֆինանսավորվել է հիմնականում անհատ բարերարների շնորհիվ և սոցիալապես պատասխանատու ընկերությունների կողմից:
Ստորև ներկայացված է այն շահառուների ցանկը, ովքեր կկարողանան շարունակել իրենց կրթությունը ձեր անմիջական աջակցությամբ:
Սա արդեն թվով երրորդ դրամահավաք արշավն է, որ իրականացվում է այս հարթակի վրա և հիմնադրամի թիմի անմիջական մասնակցությամբ։
Միացե՛ք երազանքի իրականացման նախաձեռնությանը և գնահատե՛ք այն բարդ ուղին, որ մեր հայորդիներն անցել են 2020 թվականին բոլորիս համար։
Ինչու՞ 4090:
4090ը Հայկական լեռնաշխարհի քառագագաթ Արագածի ամենաբարձր կետի՝ հյուսիսային գագաթի բարձրությունն է (4090մ)։
Ովքե՞ր են շահառուները:
2016թ․և 2020թ․ պատերազմներին մասնակցած այն բոլոր անձինք, ովքեր այս պահին բնակվում են ՀՀ և սովորում են բարձրագույն կամ միջին մասնագիտական ուսումնական հաստատությունում
Ո՞վ է ֆինանսավորում:
Մինչ օրս բոլոր միջոցները հավաքագրվել են Հայաստանում և արտերկրում ապրող անհատների և սոցիալապես պատասխանատու ընկերությունների բարեսիրության շնորհիվ։
Արդյո՞ք պետությունը չի փոխհատուցում պատերազմի մասնակիցների ուսման վարձը:
Համաձայն ՀՀ կառավարության հոկտեմբերի 1752-Ն որոշման 28, 2021 մարտական գործողություններին մասնակցած ուսանողները ուսման վարձի կեսից ավելին ստանում են միայն այն դեպքում, եթե նրանց միջին միավորը (ՄՈԳ) գերազանցում է 60%-ը, հակառակ դեպքում փոխհատուցում չի տրվում:
Ինչպե՞ս է տրամադրվում կրթավճար:
«4090 բարեգործական» հիմնադրամը հոգում է պատերազմի մասնակիցների ուսման վարձի մինչև 100%-ը։ Կրթավճարն անմիջապես փոխանցվում է ուսումնական հաստատությանը՝ տրամադրված փաստաթղթի հիման վրա։ Շահառուներն անձամբ որևէ գումար չեն ստանում։
«Ապագան վտանգված ժողովուրդների վերջին խաղաթուղթը վերադաստիարակությունն է»․ Գ․ Նժդեհ
Նվաճենք բարձունքը կրթությամբ
Մնացել է 59 օր
Նպատակ: 1,630,000 AMD
⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ
⭐️ 10.30 ակումբ
90,000 AMD
⭐️ Gayane Melikyan
80,598 AMD
⭐️ Lori Sinanyan
60,000 AMD
⭐️ Lucineh Kassarjian
60,000 AMD
⭐️ Mariana Edilyan
50,000 AMD
Աջակիցներ
Անանուն աջակից
13 օր առաջ⭐️ Lori Sinanyan
17 օր առաջ⭐️ Lucineh Kassarjian
17 օր առաջTigranuhi Grigoryan
ամիս առաջSilva Mesropyan
ամիս առաջ