Project

139.98 EUR

 | Նպատակ 1,143.79 EUR
Ակտիվ
|
Կրթություն

Էկոկրթարանի շարժական լաբորատորիա

Աջակցի՛ր առաջին էկոկրթական շարժական լաբորատորիային

Էկոկրթարան/Ecoschool

139.98

12.24 %

Մնացել է 48 օր

Նպատակ: 1,143.79 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Նելլի Եղոյան

28,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

17,000 AMD

⭐️ Lilit Guroghlyan

4,000 AMD

⭐️ Մարինե Մելքոնյան

2,500 AMD

⭐️ Susanna Chelikyan

2,000 AMD

Աջակիցներ

⭐️ Davit Mirzoyan

6 օր առաջ
10,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

20 օր առաջ
7,000 AMD

⭐️ Նելլի Եղոյան

ամիս առաջ
28,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
1,000 AMD

⭐️ Մարինե Մելքոնյան

ամիս առաջ
2,500 AMD

Էկոկրթարանի հեղինակային, նորարարական կրթական ծրագրերը ծանոթացնում են բնության հետ և օգնում կատարել առաջին, փոքրիկ քայլերը գիտության ճանապարհին։

Բնությունը ճանաչելու լավագույն տարբերակը բնության մեջ բնությունն ուսումնասիրելն է, որը հնարավոր է շարժական լաբորատորիայի միջոցով;

Աջակցի՜ր՝ հայտնվելու բնության և գիտության կախարդական աշխարհում։

Խնդիր

Գիտության ողջ գրավչությունը երեխաները հաճախ չեն հասցնում բացահայտել. այն նույնիսկ անպիտան, ձանձրալի ու անհասկանալի է մնում։ Բնությունը ճանաչել գրքերի էջերից շատ ավելի քիչ արդյունավետ է, քան անմիջապես բնության մեջ՝ ձեռքի տակ ունենալով աշխատանքային համապատասխան գործիքակազմ:

Այս նպատակով որոշվեց ստեղծել շարժական լաբորատորիա։

Շարժական լաբորատորիայի առաջին մանրադիտակը գնվել է սեփական միջոցներով։ Այն փոքր խոշորացում ունի և մոնոկուլյար է։ Հատկապես ամենափոքրիկների համար, մոնոկուլյար մանրադիտակով աշխատելը դժվար է ու հոգնեցնող ․ անհրաժեշտ է անընդհատ մեկ աչքը փակ պահել։


Աշխատարանի ընթացքում մասնակիցներից շատերը ստիպված են սպասել իրենց հերթին միակ մանրադիտակով աշխատելու համար՝ ծախսելով իրենց ժամանակը պակաս արդյունավետ։

Անձրևային եղանակը վտանգում է ծրագրի ընթացքը։ Նոյեմբերին, անսպասելի անձրևի պատճառով ծրագիրը չընդհատելու համար, թրջվելուց մանրադիտակը և հավաքած նմուշները անձրևանոցով պաշտպանելով, համառորեն շարունակել ենք ծրագիրը։

Բնության մեջ մանրադիտակը դնելու համար հարմար տեղ գտնելը դժվար է, եթե ոչ անհնարին, փոքրիկ հարթություն պետք է ստեղծել՝ ուղիղ և անշարժ դիրք ապահովելու համար։

Կարիք կա՝

  • նոր ու ավելի հզոր մանրադիտակի,
  • ճամփորդական սեղան- աթոռների,
  • անձրևապաշտպան ծածկի։

ԼՈՒԾՈՒՄ

  • Ավելի մեծ խոշորացում ունեցող, բինոկուլյար մանրադիտակի օգնությամբ հնարավոր կլինի բազմազան ուսումնասիրություններ կատարել՝ հեշտությամբ օգտագործելով այն։
  • Թեկուզ մեկ անձրևապաշտպան ծածկը կապահովագրի եղանակի անակնկալ փոփոխություններից։
  • Ճամփորդական սեղան-աթոռների օգնությամբ ցանկացած հարմար վայրում հնարավոր է ստեղծել աշխատանքային տարածք և ուսումնասիրել նմուշները։
  • Շարժական լաբորատորիայի համալրման շնորհիվ հնարավոր կլինի արդյունավետ աշխատել մեծաքանակ խմբերի հետ։

ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ

Շարժական լաբորատորիայի միջոցով իրականացվող ծրագրերի մասնակիցներն են նախադպրոցական, դպրոցական տարիքի երեխաները, ուսանողները և ընդհանրապես բոլոր բնասերները՝ առանց տարիքային սահմանափակման։

Առաջիկա գարնան, ամռան, աշնան ամիսներին նախատեսվում է ամսական 40 երեխայի անվճար մասնակցություն` ներառելով Արցախից բռնի տեղահանված երեխաներին, հաշմանդամություն ունեցող երեխաներին և նրանց քույր-եղբայրներին, սահմանամերձ գյուղերում բնակվող երեխաներին։


Էկոկրթարանի շարժական լաբորատորիան գործարկվել է 2023թ․ նոյեմբեր ամսին։ Չնայած ուշ աշնանը շարժական լաբորատորիայի մեկ մանրադիտակի օգնությամբ հնարավոր եղավ շլացուցիչ հաջողությամբ անցկացնել հեղինակային «Ծառերը մանրադիտակի տակ» էկոկրթական ծրագիրը։ Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց, և բազմաթիվ հայտեր ստացանք մասնակցության համար։ Չնայած մեկնարկային փուլին՝ շուրջ հարյուր երեխա հասցրեց մասնակցել, շատերն էլ նախնական ամրագրմամբ անհամբեր սպասում են գարնա��ը։

Միացի՜ր՝ միասին ճանապարհորդենք գիտության աշխարհում։

ԹԻՄ

Նելլի Եղոյան՝ կրթական նախագծերի հեղինակ և նախաձեռնող,

էկոկրթարանի հիմնադիր

Էկոկրթարանը ֆեյսբուքում

Էկոկրթարանի մասին լրատվամիջոցներում՝

Զարթուցիչ, Լուրեր


ԲՅՈՒՋԵ

Անհրաժեշտ է ընդամենը 478 000 դրամ:

Աջակցի՜ր և հնարավորություն տուր երեխաներին հայտնվելու բնության և գիտության կախարդական աշխարհում․․․



139.98 EUR

 | Նպատակ 1,143.79 EUR
Ակտիվ
|
Կրթություն

Էկոկրթարանի շարժական լաբորատորիա

Աջակցի՛ր առաջին էկոկրթական շարժական լաբորատորիային

Էկոկրթարան/Ecoschool

139.98

12.24 %

Մնացել է 48 օր

Նպատակ: 1,143.79 EUR

⭐️ ԹՈՓ ԱՋԱԿԻՑՆԵՐ

⭐️ Նելլի Եղոյան

28,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

17,000 AMD

⭐️ Lilit Guroghlyan

4,000 AMD

⭐️ Մարինե Մելքոնյան

2,500 AMD

⭐️ Susanna Chelikyan

2,000 AMD

Աջակիցներ

⭐️ Davit Mirzoyan

6 օր առաջ
10,000 AMD

⭐️ Davit Mirzoyan

20 օր առաջ
7,000 AMD

⭐️ Նելլի Եղոյան

ամիս առաջ
28,000 AMD

Անանուն աջակից

ամիս առաջ
1,000 AMD

⭐️ Մարինե Մելքոնյան

ամիս առաջ
2,500 AMD